Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ԱԺ-ն այսօր կքննարկի կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը

ԱԺ-ն այսօր կքննարկի կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը
07.06.2018 | 12:17

Այսօր ժամը 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծրագրին հավանություն տվեց և խորհրդարան ուղարկեց հունիսի 1-ին: Կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն: Կառավարության ծրագրում անդրադարձ կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: «Ըստ այդմ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։

Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ»,- ասված է ծրագրում:

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ